USD391.1EUR422.27RUB4.6104

Կենտրոնական բանկը լավագույն հինգ ամենագրավիչ գործատուների շարքում է ուսանողների աչքերում

Ըստ «հայrate» մրցանակաբաշխության, կազմակերպված Armenian HR Association-ի և Grant Thornton Armenia-ի կողմից, որի շրջանակներում պարգևատրվեցին Հայաստանում ամենագրավիչ գործատուները՝ ուսանողների շրջանում։

Ի դեպ, մենք ամեն տարի բարելավում ենք մեր դիրքերը:

Ի՞նչ է արվում Կենտրոնական բանկում՝ այն «առաջին ընտրության գործատու» դարձնելու և ուսանողների շրջանում բանկի գրավչությունը բարձրացնելու համար`

  • Շարունակաբար և հետևողականորեն աշխատում ենք բուհերի կարիերայի կենտրոնների և ուսանողների հետ տարբեր ձևաչափերով
  • Ապահովում ենք միջավայր և պայմաններ նորավարտ և դեռևս փորձառություն չունեցող երիտասարդների համար՝ ձեռք բերելու տեսական և պրակտիկ գիտելիք
  • Աշխատանքի բաշխում իրականացնելիս առաջնորդվում ենք ոչ թե աշխատակցի տարիքային ցուցանիշով, այլ` հմտությունների և գիտելիքի շրջանակով. ԿԲ-ում ուսանողները փորձառու մասնագետների հետ հավասարապես ներգրավված են ԿԲ ռազմավարական նախագծերի իրականացման մեջ
  • Մենք ներդնում ենք գիտելիքի պահպանման և մենթորության հարթակներ և մեխանիզմներ` գիտելիքի արդյունավետ կառավարման և կիսման համար
  • ԿԲ ցանկացած աշխատակից բաց է և պատրաստակամ՝ կիսվելու իր փորձառությամբ և ներգրավվելու կրթական ծրագրերում
  • Մենք գնահատում ենք մեր ուսանողներին և պատրաստ ենք մշտապես սովորել նրանցից:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ