USD389.76EUR406.4RUB3.79

Կենտրոնական բանկը նվազեցրել է տոկոսադրույքը

Երկրորդ անգամ Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Կենտրոնական բանկը թուլացնում է դրամավարկային քաղաքականությունը։ Ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճը 4 տոկոս մակարդակի ու գների կայնության համար։ 12–ամսյա գնաճը շարունակում է նվազել։ Տարեսկզբից Հայաստանի առևտրային հիմնական գործընկեր երկրներում տնտեսական ակտիվությունը դանդաղում է և տարեկան գնաճը նվազում է, բայց գնաճային միջավայրը բարձր մակարդակում է։ Շինարարության ու առևտրի ոլորտների բարձր աճը նպաստել է տնտեսական ցուցանիշների բարելավմանը։ Տարեսկզբին արդյունաբերության մեջ երկնիշ աճ է արձանագրվում։ Երկնիշ տնտեսական ցուցանիշների ֆոնին էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում անկումներն ակնհայտ են։ 2023–ին արձանագրել ենք 8․7 տոկոս տնտեսական աճ։ 2023 թվականի արդյունքներով ՀՀ-ում արձանագրվել է 8.7 տոկոս տնտեսական աճ: Հայաստանում գնաճը կմոտենա Կենտրոնական բանկի նպատակային միջակայքի ստորին սահմանին մինչև առաջին կիսամյակի վերջը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ