USD377.57EUR448.4RUB4.8914

Կենտրոնական բանկը սահմանում է նոր շեմեր անկանխիկ վճարումների համար

ՀՀ Կենտրոնական բանկը որոշել է նվազեցնել բանկերի կողմից բիզնեսներից գանձվող վճարները անկանխիկ գործարքների դեպքում։ Նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի մարտի 1-ից։

Որոշման համաձայն՝ սահմանվել են առավելագույն միջնորդավճարներ․ ArCa քարտերով գործարքների համար դրանք կկազմեն առավելագույնը 0.5%, իսկ միջազգային քարտերի դեպքում՝ մինչև 0.9%։

Կենտրոնական բանկում նշել են, որ քայլը պայմանավորված է բիզնեսների բազմաթիվ բողոքներով․ ըստ նրանց՝ մինչ այժմ գործող 1-4% միջնորդավճարները խոչընդոտում էին անկանխիկ առևտրի անցմանը։

ԿԲ գնահատմամբ՝ նոր սահմանափակումները բանկային համակարգին կարող են արժենալ շուրջ 2 միլիարդ դրամ կամ մոտ 5 միլիոն դոլար, սակայն դրանք կնվազեցնեն բիզնեսների ֆինանսական բեռը և կխթանեն անկանխիկ վճարումների ավելի արագ տարածումը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ