Երեկոյի ընթացքում հիմնադրամը ներկայացրեց աշխատանքային առաջին տարվա ձեռքբերումները, ներկա և ապագա նախաձեռնությունները և, որ ամենակարևորը, հիմնական ծրագիրը՝ «Տաղանդների ավազանը»: Ծրագրի նպատակն է ձևավորել մասնագետների համայնք, ովքեր ընտրում են Հայաստանը որպես ապրելու, աշխատելու և ստեղծագործելու իրենց հիմնական վայր։