Քանդել են սրտաբանական ԳՀԻ՝ Պարույր Սևակ փողոցում գտնվող շենքը։
Ըստ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի՝ քաղաքապետարանը քանդման թույլտվություն տվել է ընկերությանը.
«Սակայն քաղաքապետարանը դեմ է եղել պայթեցմանը ու հորդորել է զերծ մնալ այդ տարբերակից։ Նրանք ճոպանների միջոցով քանդման աշխատանքներ են իրականացրել»։
ՆԳՆ-ից էլ հայտնեցին, որ իրենք քանդման կամ պայթեցման թույլտվություն տրամադրելու իրավասություն չունեն, իսկ շենքի քանդման մասին նախարարությանը չեն տեղեկացրել։