USD384.47EUR450.83RUB4.8983

Քաղաքաշինական հարթակը գործում է, բայց շարունակում ենք բախվել խնդիրների

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրել է, որ դեռևս կան լուրջ խնդիրներ քաղաքաշինական ծրագրերի համար նախատեսված Urban.e-gov.am հարթակի գործարկման հետ կապված։

«Մեր գործընկերները օրենքում փոփոխություն են կատարել, որտեղ ֆիքսվել է, որ քաղաքաշինական ծրագրերի համար նախատեսված ծառայությունները պետք է մատուցվեն Urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով՝ սկսած այս տարվա հունվարի 1-ից։ Այժմ հունիս ամսվա վերջն է, այս հարթակը գործարկված է արդեն 6 ամիս, և մենք օրենքով պարտադրված ենք այս հարթակով աշխատել, սակայն մինչ այս պահը բազմաթիվ խնդիրներ ունենք»,- նշել է քաղաքապետը։

Նա հավելել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակում է համագործակցել ոլորտի պատասխանատու մարմինների հետ՝ ուղղված տեխնիկական և բովանդակային խնդիրների լուծմանը՝ կառուցապատման գործընթացում խափանումներից խուսափելու նպատակով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ