Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին, ժամը 07:30-ից, կանցկացվի առողջ կենսակերպին նվիրված «PREPA RUN» քաղաքային մարաթոնը՝ «Prepa» ընկերության նախաձեռնությամբ:
Վազքը կմեկնարկի «Երևան» մոլի բացօթյա կայանատեղից և կանցնի Արշակունյաց պողոտայով, Խանջյան, Թումանյան, Սարյան, Մոսկովյան և Թամանյան փողոցներով՝ ավարտվելով Կասկադի հատվածում:
Մարաթոնի ընդհանուր երկարությունը մոտ 5 կիլոմետր է։
Վազքի համար ժամանակավորապես փակվող փողոցները կբացվեն անմիջապես մասնակիցների անցնելուց հետո՝ երթևեկության սահմանափակումները նվազագույնի հասցնելու համար:
Միջոցառման ավարտը նախատեսված է ժամը 12:30-ին՝ Թամանյանի արձանի մոտ: