«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի շրջանակում կառուցվող Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները ընթանում են ըստ հաստատված ծրագրի:
📌 Կատարված աշխատանքներ՝
- Կառուցվել են բետոնե հենապատեր՝ 4200 խմ ծավալով, շուրջ 600 գծամետր երկարությամբ
- Իրականացվել են հողային աշխատանքներ՝ մոտ 2.2 մլն խմ ընդհանուր ծավալով
- Շինարարություն է ընթանում 14 կամրջի վրա, արդեն իրականացվել է 17.5 հազար խմ բետոնացման աշխատանք
- Առաջին թունելի հորատումը գրեթե ավարտված է, մեկնարկել են երկրորդ թունելի նախապատրաստական աշխատանքները
- Կառուցվում են նախագծով նախատեսված 5 տրանսպորտային հանգույցներից 2-ը
Շինարարությունը համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից։
Այս ճանապարհահատվածը ստրատեգիական նշանակություն ունի՝ կապելով Հայաստանի հարավային սահմանը և կարևորելով տարածքի տնտեսական ներուժի զարգացումը։