USD389.76EUR406.4RUB3.79

Քալիֆորնիայում մեկնարկել են ASKA A5 թռչող ավտոմեքենայի փորձարկումները 

Քալիֆորնիայում մեկնարկել են ASKA A5 նորարարական թռչող ավտոմեքենայի փորձարկումները, որը հավանության է արժանացել ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության կողմից փորձնական թռիչքներ իրականացնելու համար։ Սա կարևոր քայլ կարող է դառնալ օդային տրանսպորտային միջոցների զարգացման գործում։ 

ASKA A5 թռչող մեքենան չորստեղանի հիբրիդային տրանսպորտ է, որը կարող է տեղաշարժվել ինչպես գետնի վրա, այնպես էլ օդ բարձրանալ։ Վերջերս անցկացված փորձարկումների ժամանակ մի քանի անօդաչու թռիչք են իրականացրել ոչ մեծ բարձրության վրա՝ կառավարման համակարգի աշխատանքը ստուգելու, ինչպես նաև սարքի էլեկտրական և ջերմային բնութագրերը գնահատելու համար։  

ASKA A5-ը հագեցած է էլեկտրական շարժիչներով թևերով։ Գետնի վրա ավտոմեքենան կարող է մինչև 105 կմ/ժ արագություն զարգացնել՝ օգտագործելով անիվների վրա տեղադրված չորս էլեկտրական շարժիչները, որոնք նաև օգնում են կրճատել տարածությունը թռիչքի համար։ Օդում թռիչքի առավելագույն հեռավորությունը 402 կիլոմետր է, որն ապահովվում է ներկառուցված բենզինե գեներատորի օգնությամբ։

FAA-ից սերտիֆիկատի ստացումը ASKA A5-ը դարձնում է լիարժեք թռչող ավտոմեքենա դառնալու առաջին թեկնածուներից, որը կարող է օգտագործվել ինչպես օդում, այնպես էլ ընդհանուր օգտագործման ճանապարհներին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ