«ՄակԴոնալդս»-ը ներխուժել է ամերիկյան ընտրությունների քննարկումների մեջ այն բանից հետո, երբ դեմոկրատների նախագահի թեկնածու Քամալա Հարիսը պատմեց ուսանողական տարիներին ֆասթֆուդում աշխատանքի մասին, նրա գործընկեր Թիմ Ուոլցը հայտարարեց, որ Թրամփը չէր կարողանա կառավարել «ՄաքՖլուրի» պաղպաղակի սարքը, ի տարբերություն նրա մրցակցուհու։
Հարիսը ծնվել է Կալիֆոռնիայում, գիտնականների՝ ներգաղթյալների ընտանիքում։ Թրամփը ծագում է մուլտիմիլիոնատերերի ընտանիքից, որի հարստությունը սկիզբ է առնում 20-րդ դարի սկզբից։
«ՄաքՖլուրի»-ի պաղպաղակի սարքերը «ՄակԴոնալդս»-ում հայտնի են նրանով, որ հաճախ չեն աշխատում։ Բողոքող հաճախորդները նույնիսկ ստեղծել են հատուկ կայք-քարտեզ, որտեղ նշված են բոլոր անսարք սառցածաղկի սարքերը։ Խնդիրը հաճախ ծաղրվում է մեմերի միջոցով և նույնիսկ գրավել է ամերիկյան կարգավորողների ուշադրությունը։