Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ավտոտնակներից ու ցանկապատված տարածքներից ազատել ենք շուրջ 30.000 քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր, խաղահրապարակներ: «Դավիթ Անհաղթի» անվան զբոսայգու շինաշխատանքներն ընթացքի մեջ են, առաջիկայում հանգստի գոտին կներկայանա ամբողջովին վերափոխված: