USD397.92EUR413.72RUB4.0695

Քենեդու սպանության փաստաթղթերը կգաղտնազերծվեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ գաղտնազերծելու է նախկին նախագահ Ջոն Քենեդու, նրա եղբոր՝ Ռոբերտ Քենեդու և քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի սպանությունների վերաբերյալ փաստաթղթերը:

«Շատերը երկար տարիներ, տասնամյակներ սպասում էին այս պահին։ Եվ ամեն ինչ կհրապարակվի»,- Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը:

Հրամանագիրը վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին պարտավորեցնում է 15 օրվա ընթացքում ներկայացնել փաստաթղթերի գաղտնազերծման ծրագիրը: 

Նախագահ Ջոն Ֆ. Քենեդին սպանվել է 1963 թվականին Դալասում: Նրա եղբայրը՝ Ռոբերտ Ֆ. Քենեդին, սպանվել է 1968 թվականին՝ Կալիֆորնիայում, նախագահական մրցավազքի ժամանակ։ Նույն տարում երկու ամիս անց Մեմֆիսում սպանվել էր Մարտին Լյութեր Քինգը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ