ՀՀ քննչական կոմիտեում իրեղեն ապացույց ճանաչված 590,000 դոլար գումարի հափշտակությունը մանրակրկիտ պլանավորված և կազմակերպված հանցագործություն է եղել։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Հափշտակության գործով իրականացվել են համատեղ լայնածավալ օպերատիվ գործողություններ ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ԱԱԾ-ի և Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Արդյունքում բացահայտվել են խմբի անդամների ինքնությունները, դերաբաշխումները, հափշտակության մեխանիզմը և գումարի պահման վայրերը։
Հայտնաբերվել է 578,800 դոլար, ձերբակալվել են հանցանքի մեջ կասկածվող անձինք, ովքեր խոստովանական ցուցմունքներ են տվել։ Նախաքննությունը շարունակվում է՝ մնացած 11,200 դոլարի հայտնաբերման ուղղությամբ։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ առաջիկայում հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ՝ հանրայնացնելով թույլատրելի տեղեկատվությունը։