USD383.48EUR444.68RUB4.7866

Քննարկվել է «Աջափնյակ» մետրոպոլիտենի կայարանի նախագծի ընթացքն ու առաջիկա քայլերը

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքների ընթացքն ու հետագա քայլերը քննարկվել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հանդիպման ժամանակ։

Կողմերն անդրադարձել են ընթացիկ նախագծային լուծումներին, ենթակառուցվածքային մարտահրավերներին, ինչպես նաև համագործակցության շարունակականությանը։ Քննարկվել է նաև նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ կազմակերպչական և ֆինանսական քայլերի հաջորդականությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ