USD377.5EUR436.31RUB4.4892

Քննարկվել է դեպի «Զվարթնոց» օդանավակայան երկաթուղու կառուցման նախագիծը

ՀՀ ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվել է դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան երկաթուղային կապի կառուցման հնարավորությունը։

Հարցը օրակարգ է մտել նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսանդրո Ֆերանտիի հանդիպման ընթացքում։ Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել նախագծի իրագործման տարբերակներին, ինչպես նաև դրա իրականացման մեջ իտալական ընկերությունների հնարավոր ներգրավմանը։

Նախագիծը միտված է մայրաքաղաքի օդանավակայանի տրանսպորտային հասանելիության բարելավմանը և ենթակառուցվածքային համակարգի զարգացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ