USD390.9EUR444.61RUB4.7857

Քննարկվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրի մասին որոշումը. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյան

«Ազգային ժողովում այսօր հանդիպել եմ Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտին և փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանին։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որի շրջանակում նախատեսվում են առողջապահության ոլորտի կարևոր բարեփոխումներ։ Համաձայնագիրը շուտով ներկայացվելու է Ազգային ժողովի վավերացմանը։ Անդրադարձել ենք նաև Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերին և ապագա համագործակցության հեռանկարներին։ Կարևորել ենք միջազգային գործընկերների հետ Ազգային ժողովի  համագործակցությունը»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ