USD389.76EUR406.4RUB3.79

Քննարկվել է NVIDIA-ի և Հայաստանի հետագա ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման ուղիները

NVIDIA-ի գործադիր տնօրեն. «Հայաստանի ՏՏ ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, ինչը հնարավորություն է տալիս քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա խորացման ուղղությամբ»։

Այս մասին Ջենսեն Հուանգը հայտարարել է Կալիֆորնիայի Սիլիկոնյան հովտում գտնվող ընկերության կենտրոնակայան այցելած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպմանը։ Կողմերը դրական են գնահատել NVIDIA-ի և Հայաստանի միջև առկա սերտ համագործակցությունը և քննարկել դրա հետագա ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման ուղիները։ Բացի այդ, քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ճարտարագիտական կրթության զարգացման համար ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր սկսելու հնարավորությունները։ NVIDIA-ն 2022 թվականին Հայաստանում բացել է գրասենյակային և հետազոտական կենտրոն՝ հարյուրավոր աշխատակիցներով, իսկ վերջերս շուկայական արժեքով դարձել է աշխարհի 4-րդ խոշորագույն ընկերությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ