Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը։
Ներկայացվել են ռազմավարության հիմնական ուղղությունները՝ ներառյալ արտահանմանը նպաստող մրցունակ միջավայրի ձևավորումը, ենթակառուցվածքների զարգացումը, արտահանողների կարողությունների բարձրացումը, ինչպես նաև նոր շուկաների և հաճախորդների որոնման հնարավորությունները։
Քննարկվել են նաև արտահանման առանցքային ապրանքատեսակներն ու ծառայությունները, թիրախային երկրներն ու խթանման միջոցառումները։
Վարչապետը հանձնարարել է շարունակել ծրագրի լրամշակումը՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում բարձրացված դիտարկումները և առաջարկները։