USD390.14EUR409.14RUB3.75

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայիլ Զիբերտի համանախագահությամբ կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագծի քննարկման նպատակով կազմակերպված աշխատանքային հանդիպմանը մասնակցել էին նաև ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Ներկաները մտքեր փոխանակեցին գործընկերության օրակարգը՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության համատեքստում արձանագրված առաջընթացին և Հայաստանի Եվրոպական ձգտումներին համապատասխանեցնելու հնարավորությունների շուրջ:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ