Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու կրթական համակարգի զարգացման հնարավոր ուղղությունները։ Կողմերը ներկայացրել են կրթական ոլորտում իրականացվող ծրագրերը և խոսել համագործակցության հեռանկարներից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հատկապես հիմնադրամի կողմից իրականացվող «Սերունդ» դպրոցի ամբողջական վերափոխման ծրագրին, որի նպատակն է ձևավորել նոր սերնդի առաջնորդներ՝ ունակ մասնակցել համայնքային կյանքին, գործել ներառական և զարգացման վրա հիմնված միջավայրում։
Քաղաքապետը կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունների դերը՝ ընդգծելով, որ կրթական համակարգի բարելավումը քաղաքային իշխանությունների առաջնահերթություններից է։