USD382.57EUR439.34RUB4.7033

Քննչական կոմիտեի բյուջեն 2026-ին կկազմի 19.2 մլրդ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի բյուջեն 2026 թվականին կկազմի 19.2 միլիարդ դրամ, ինչը փոքր-ինչ ավել է նախորդ տարվա 18.98 միլիարդ դրամից։

Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

Նրա խոսքով՝ 2026 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում կոմիտեն կշարունակի իրականացնել մեկ հիմնական ծրագիր՝ «ՀՀ քննչական ծառայություններ», որը ներառում է հինգ հիմնական միջոցառում։

📌 Ծրագրի նպատակն է ապահովել Քրեական դատավարության օրենսգրքով Քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված հանցագործությունների նախաքննությունը։

Հիմնական բյուջետային հատկացումները՝

1️⃣ Քրեական գործերով վարույթի իրականացում – 17.74 մլրդ դրամ (2025 թ․՝ 16.89 մլրդ դրամ)

2️⃣ Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում – 22.4 մլն դրամ՝ նախատեսված է 730 վերապատրաստվող (2025 թ․՝ 23.4 մլն դրամ, 775 վերապատրաստվող)

3️⃣ Պահուստային ֆոնդ – 318.1 մլն դրամ (նախորդ տարի՝ 316.8 մլն դրամ)

4️⃣ Փորձագիտական ծառայություններ – 721.8 մլն դրամ (մնացել է անփոփոխ)

5️⃣ Շենքային պայմանների բարելավում – 400 մլն դրամ (2025 թ․՝ 990.2 մլն դրամ)

Պողոսյանի խոսքով՝ կոմիտեն նպատակ ունի բարելավել նախաքննության որակը, շարունակել կադրային վերապատրաստումները և ապահովել արդյունավետ կառավարման համակարգ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ