USD383.94EUR450.25RUB4.8453

Քննչական կոմիտեն ամփոփել է 2025-ի առաջին կիսամյակի արդյունքները

ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների ամփոփ տվյալները։

Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 56,814 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 18,969-ը։ Դրանցից 6,111-ը՝ 6,547 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 12,858 վարույթ կարճվել է։

Հատուկ ուշադրություն է դարձվել հանցագործություններով պատճառված գույքային վնասի վերականգնմանը։ Ավարտված վարույթներով վերականգնվել է շուրջ 4.37 մլրդ դրամ, իսկ անավարտ վարույթների շրջանակում՝ ավելի քան 16 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ՝ վերականգնվել է 20.4 մլրդ դրամից ավելի վնաս, ինչը զգալի արդյունք է իրավապահ մարմնի գործունեության արդյունավետության տեսանկյունից։

Բացի այդ, 509 մլն դրամի գույքի վրա արգելանք է դրվել, ինչը նույնպես միտված է պատճառված վնասի փոխհատուցմանը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ