USD377.41EUR439.27RUB4.7901

ՔՊ-ի անունից կեղծ նամակներ են ուղարկվում․ Վահագն Ալեքսանյան-ը զգուշացնում է խաբեության մասին

Անհայտ անձինք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դոմեյնին նման հասցեով էլեկտրոնային փոստ են ստեղծել և կուսակցության ու պատգամավոր Մարիա Կարապետյան-ի անունից նամակներ են ուղարկում տարբեր անձանց՝ նպատակ ունենալով ձեռք բերել նրանց տվյալները։ Այս մասին տեղեկացրել է կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ խաբեբաները օգտագործում են civilcontact.am դոմեյնը, որը շատ նման է կուսակցության իրական՝ civilcontract.am հասցեին, և այդ էլեկտրոնային փոստից նամակներ են ուղարկում տարբեր մարդկանց՝ փորձելով իրականացնել տվյալների ֆիշինգ։

Ալեքսանյանը ընդգծել է, որ նշված դոմեյնը, էլեկտրոնային փոստը և նամակների բովանդակությունը որևէ կապ չունեն կուսակցության կամ Մարիա Կարապետյանի հետ։ Նա նաև նշել է, որ նամակներում պատգամավորին վերագրվում է կուսակցությունում այնպիսի պաշտոն, որը նա իրականում չի զբաղեցնում։

Պատգամավորը կոչ է արել քաղաքացիներին, մեդիայի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին չմտնել այդ նամակագրության մեջ և նման նամակ ստանալու դեպքում տեղեկացնել կուսակցությանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ