USD377.84EUR445.25RUB4.9333

Կիլիկիա թաղամասի մանկապարտեզի կառուցման ձգձգումը՝ հողային խնդիրների պատճառով․Ավինյան

Կիլիկիա թաղամասում նախատեսվող մանկապարտեզի կառուցման աշխատանքների երկարաձգման հիմնական պատճառը տարածքային խնդիրներն էին։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման փուլում պարզվել է, որ նախատեսված տարածքում խոշոր հողակտորներ ունեն մի քանի գործարարներ՝ հիմնականում հայազգի, սակայն ոչ հայաստանաբնակ։ Քաղաքապետի պնդմամբ՝ նրանց հետ ընթացել են բանակցություններ, որոնց ընթացքում առաջարկվել են փոխանակման տարբեր տարբերակներ։

«Բավական կոշտ բանակցությունների արդյունքում հասկացանք, որ այդ մարդկանց հետ հնարավոր չէ որևէ համաձայնության գալ, և նրանց պահանջների մեջ որևէ տրամաբանություն չկար», — նշել է Ավինյանը։

Քաղաքապետը նաև ընդգծել է, որ բանակցությունների ընթացքը թույլ է տվել ավելի հստակ պատկերացում կազմել տվյալ շրջանակների շահերի և մոտեցումների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունների վերաբերմունքն օլիգարխիկ շրջանակների ներկայացուցիչների նկատմամբ պետք է լինի համարժեք, և նրանց հարցերը առաջնահերթություն չեն հանդիսանալու համայնքային ծրագրերի իրականացման համատեքստում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ