Կառավարության որոշմամբ գյուղի՝ 0,6 հեկտար մակերեսով հողամասն ամրացվել է պետգույքի կառավարման կոմիտեին՝ Կիրանցի վարչական տարածքում դպրոց կառուցելու նպատակով։
«Կիրանցում դպրոցի հարցն աշակերտների ծնողների հետ կքննարկենք: Այնտեղ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու։ Եթե դա, այնուամենայնիվ, ծնողներին բավարար չի թվա, ներողություն խնդրելով՝ գյուղի ուրիշ հատվածում նոր դպրոց կկառուցենք, և այդ դպրոցը կամրացնենք, օրինակ, սահմանապահ ծառայությանը»,- ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։