Sotheby’s-ի նոր Նյու Յորքի կենտրոնում անցկացված առաջին երեկոյան աճուրդը դարձավ մշակութային նշանակալի իրադարձություն՝ նշանավորելով ինչպես պատմական վաճառք, այնպես էլ անսպասելի անհաջողություն։
Երեկոյի գլխավոր լոտը՝ Գուստավ Կլիմտի «Էլիզաբեթ Լեդերերի դիմանկարը», 20 րոպե տևած լարված մրցավազքից հետո վաճառվեց 236,4 միլիոն դոլարով։ Սա դարձավ ոչ միայն ժամանակակից արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, այլև Sotheby’s-ի պատմության ամենաբարձր գնով վաճառված աշխատանքը։ Կտավը նախկինում գտնվել է Estée Lauder-ի ժառանգ Լեոնարդ Լաուդերի հավաքածուում։
Լաուդերի հավաքածուի այլ աշխատանքներն էլ գերակատարեցին սպասումները․
- Էդվարդ Մունկի կտավը վաճառվեց 35,1 միլիոն դոլարով,
- իսկ Կլիմտի մեկ այլ աշխատանք՝ լանդշաֆտը, հասավ 86 միլիոն դոլարի։
Երեկոյի հաջողություններին միացավ նաև Ալեքսանդր Կալդերի քանդակը, որը աճուրդում վաճառվեց 889 հազար դոլարով՝ երեք անգամ գերազանցելով նախնական գնահատականը։
Ինչ վերաբերում է ամենաքննարկված լոտերից մեկին՝ Մաուրիցիո Կատելանի 220 ֆունտանոց, 18 կարատանոց ոսկե «America» զուգարանին, ապա այն անսպասելիորեն գրավեց միայն մեկ գնորդի։ Սկզբնական գինը հավասարեցված էր զուգարանի ոսկու շուկայական արժեքին՝ 10 միլիոն դոլար։ Արդյունքում գործը վաճառվեց հենց նույն գնով՝ վճարներով կազմելով 12,1 միլիոն դոլար։ Sotheby’s-ը տեղեկացրեց, որ այն գնել է «հայտնի ամերիկյան բրենդ»։