USD383.23EUR440.91RUB4.8211

Կորպորատիվ գործընկերային ստուգման նախնական այց Հայկական ԱԷԿ-ում

Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) տեղի ունեցավ Կորպորատիվ գործընկերային ստուգման նախնական այց, որին մասնակցեցին Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) փորձագետները։

Այցի ընթացքում ՇԿՀԱ-ի մասնագետներն ուսումնասիրեցին կայանի արտադրության գործընթացները, անցկացրին տեխնիկական շրջայցեր ու հարցազրույցներ ղեկավար կազմի և անձնակազմի հետ: Սա թույլ տվեց նախնական պատկերացում կազմել ՀԱԷԿ-ի կառավարման համակարգի, անվտանգության մակարդակի ու շահագործման սկզբունքների վերաբերյալ։

Մասնագետներն արձանագրեցին մի շարք դիտարկումներ, որոնց հիման վրա կնախապատրաստվի հիմնական գործընկերային ստուգման ծրագիրը։

«Հայկական ԱԷԿ-ը կարևորում է նմանատիպ համագործակցությունները, որոնց շնորհիվ բարձրանում են անվտանգության չափանիշներն ու արդյունավետ կառավարման մակարդակը, ինչը համընկնում է միջազգային լավագույն փորձի պահանջներին», — նշվում է ՀԱԷԿ-ի հաղորդագրությունում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ