Nuvo Vilaj համալիրը հագեցած է ֆրանսիական սարքավորումներով և համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Ջերմոցն այժմ զբաղեցնում է 5 հա տարածք, նախատեսվում է ընդլայնել մինչև 18 հա, ինչը թույլ կտա տարեկան մշակել և արտահանել ավելի քան 5 հազար տոննա բերք, իսկ աշխատատեղերի թիվը հասցնել 250-ի։ Ներկայումս ջերմոցում աճեցվում է 177 հազար սածիլ պղպեղի առաջին բերքը, իսկ արտադրանքը, բացի տեղական շուկայից, կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն, ԱՄԷ և եվրոպական երկրներ։