Կրիպտոարժույթի շուկայում նկատվում է կայուն աճ։ Վերջին տվյալների համաձայն՝ Bitcoin-ի արժեքը հասել է շուրջ 123,985 դոլարի, ինչը 1000 դոլարով բարձր է նախորդ օրվա ցուցանիշից։ Այս փոփոխությունը կազմում է մոտ 0.8% աճ։ Օրվա ընթացքում Bitcoin-ի գինը տատանվել է 122,521-ից մինչև 124,309 դոլար միջակայքում։
Շուկայի երկրորդ ամենամեծ կրիպտոարժույթը՝ Ethereum-ը, նույնպես աճ է գրանցել։ Այս պահին դրա արժեքը կազմում է մոտ 4,574 դոլար, իսկ օրվա ընթացքում գրանցվել է 27 դոլար-ով բարձրացում՝ 0.6% աճի սահմաններում։
Ինչ վերաբերում է FTN կրիպտոարժույթին, դրա արժեքը շուկայում գնահատվում է շուրջ 2 դոլար, սակայն այն դեռևս լայն շրջանառություն չունի խոշոր բորսաներում։
Մասնագետների գնահատմամբ՝ աճող միտումը պայմանավորված է գլոբալ ներդրողների ակտիվությամբ և շուկայի վերականգնվող վստահությամբ՝ հատկապես Bitcoin ETF-ների ընդլայնման և բլոկչեյն նորարարությունների աճող կիրառման ֆոնին։