ՀՀ Կրթության նախարարությունը և FAST հիմնադրամը նախատեսում են ընդլայնել «Սերունդ արհեստական բանականություն» ծրագիրը՝ մինչև 2030 թվականը ընդգրկելով ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 85%-ը։
Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է ոչ միայն ուսուցանել ԱԲ-ի կիրառումը, այլև կրթել ապագա ստեղծողներին ու նորարարներին։ Ծրագրին մասնակցում են նաև «Սինոփսիս Արմենիա»-ն և «ԹՈՒՄՈ»-ն։
Հայաստանը նախատեսում է դառնալ փորձնական հարթակ՝ արհեստական բանականությունը կրթության մեջ համաշխարհային մակարդակով ինտեգրելու համար։