«Լույս» հիմնադրամի պարագայում կրթաթոշակառուների շուրջ 20 տոկոսն է ընդամենը, որ վերադարձել է և որևէ ներդրում է ունեցել երկրի տնտեսությունում,- հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ստացվում է՝ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում, ընդ որում՝ պատճառների մեջ չեմ ուզում խորանալ»։
Ըստ նրա, նման գործունեություն փորձել են պատվիրակել «Իմ քայլը» հիմնադրամին, այստեղ էլ, 40 տոկոս չվերադարձելիություն կա։ Վարչապետը կարևորել է նման թեմաներին առերեսվելը։