USD390.88EUR411.09RUB3.71

Կստեղծեն համատեղ ձեռնարկություն Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան

Երկրները մտադիր են ստեղծել համատեղ ձեռնարկություն՝ եվրոպական շուկա կանաչ էներգիա արտահանելու համար։

«Մենք մշակում ենք Կասպից-Սև ծով-Եվրոպա միջանցքի նախագիծը, որով կարտահանվի կանաչ էներգիա։ Այս ծրագրի շրջանակներում մենք 7 նախարարական հանդիպում ենք անցկացրել գործընկեր երկրների՝ Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի հետ։ Գլխավոր գրասենյակը կլինի Բուխարեստում»,- ընդգծել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Ծրագրի առաջին տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի մինչև 2024 թվականի վերջ։

«Ծրագրի շրջանակներում մենք մտադիր ենք օգտագործել Կասպից ծովի ափամերձ գոտու ներուժը, որը գնահատվում է 157 ԳՎտ, եթե խոսքը հողմային էներգիայի մասին է»,- նշել է նախարարը։

Դա թույլ կտա եվրոպական շուկա արտահանել 4 ԳՎտ կանաչ էլեկտրաէներգիա։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ