USD389.76EUR406.4RUB3.79

Կվերակառուցվեն Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերի փողոցները

Գյումրու քաղաքապետարանը և ՎԶԵԲ-ը համաձայնագիր են ստորագրել համապատասխան ծրագրի վերաբերյալ։ Կողմերը նախատեսում են իրականացնել Անիի և Ավստրիական թաղամասերի ողջ ճանապարհային ցանցի հիմնանորոգումը և արդիականացնել այդ տարածքների, ինչպես նաև Շիրակացի փողոցի արտաքին լուսավորության համակարգը։ Ներկայումս այնտեղ աշխատանքներ են տարվում ստորգետնյա հաղորդակցությունների թարմացման ուղղությամբ՝ գերմանական KfW բանկի աջակցությամբ։ Ընդհանուր առմամբ կվերանորոգվեն 37 փողոցներ՝ 16 կմ ընդհանուր երկարությամբ, կտեղադրվեն 1300 նոր լուսավորության սյուներ։ Այս պահին ընթանում են նախագծերի գնման մրցութային գործընթացները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ