USD384.47EUR450.83RUB4.8983

Լարսում 200-ից ավելի հայկական բեռնատարում մի քանի օր շարունակ փչանում են տոննաներով մրգեր. վարորդները պահանջում են ԱԳՆ միջամտություն

Վրաստան-Ռուսաստան սահմանային Լարսի անցակետում կուտակվել է 200-ից ավելի հայկական բեռնատար, որոնցում արդեն մի քանի օր է՝ մրգեր են փչանում։ Վարորդների փոխանցմամբ՝ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում սահմանը հատելու համար, մինչդեռ հայկական և վրացական կողմերից որևէ խնդիր չի առաջացել։

«Բեռնատարների մեծ մասը արդեն սպառել է դիզվառելիքը, սառնարաններն անջատվել են, լիցքավորել ևս թույլ չեն տալիս։ Անորոշ վիճակ է, անգամ հետ վերադարձի համար փաստաթղթեր չեն տրամադրում», – լրագրողների հետ զրույցում նշել են վարորդները։ Նրանց խոսքով՝ ժամերով ձգվող պարապուրդի պատճառով տոննաներով ծիրան է փչանում։

Վարորդներն ասում են, որ որևէ պաշտոնական բացատրություն չեն ստացել և պահանջում են Հայաստանի Արտաքին գործերի նախարարության և պատկան մարմինների միջամտությունը՝ խնդրի լուծման համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ