Լևոն Արոնյանը 42 տարեկան է ու այս պահին իր Էլո վարկանիշով աշխարհում 11-րդն է։ Ակտիվ խաղացողներից իրենից բարձր վարկանիշ ունեցողներից ամենատարիքովը Նակամուրան է՝ 36 տարեկան։ Ուժեղագույն 30 շախմատիստների ցուցակում միայն երեք հոգի են 36 տարեկանից մեծ (Մամեդյարովը՝ 39, Դոմինգեսը՝ 41 )։
Փաստորեն Լևոն Արոնյանն այն հազվագյուտներից էր, ով սուպերգրոսմայստեր եղավ ինչպես «տախտակի» դիմաց նստած պարապողների դարաշրջանում, այնպես էլ «համակարգչային» ժամանակաշրջանում։
Ս. Գոգյան