OpenAI-ը և Meta-ն պատրաստ են գործարկել արհեստական բանականության նոր մոդելներ, ինչը նրանց մեկ քայլով ավելի կմոտեցնի AGI-ին կամ Ընդհանուր արհեստական բանականությանը (Artificial General Intelligence): Թե՛ Meta-ն, թե՛ OpenAI-ը պնդում են, որ արհեստական բանականության նոր մոդելներով նրանք զգալի առաջընթաց են գրանցում մեքենաների կողմից գերմարդկային ճանաչողական կարողությունների ձեռքբերման ուղղությամբ, հատկապես երբ խոսքը վերաբերում է դատողություններ անելուն և պլանավորմանը:
Meta-ն հայտարարել է, որ շուտով կթողարկի LLaMA մոդելի երրորդ տարբերակը, իսկ OpenAI-ը, որի ամենամեծ ներդրողներից մեկը Microsoft-ն է, պատրաստվում է մոտ ժամանակներս թողարկել արհեստական բանականության իրենց նոր մոդելը, որը նախապես անվանվել է GPT-5: Այսպիսով` OpenAI-ը և Meta-ն շուտով կներկայացնեն լեզվական նոր մոդելներ: Դրանք դուրս կգան զուտ խոսակցություն վարելու տիրույթից և կկարողանան անել դատողություններ, պլանավորում և կունենան հիշողություն: