Կնշանակվի կենսաթոշակ և գումարը կհաշվարկվի սկսած 2023 թ. հոկտեմբերի 1-ից։ Հայրենակիցները կենսաթոշակի նշանակման առցանց դիմում կարող են ներկայացնել socservice.am կայքէջի «Մուտքագրել ԼՂ-ի կենսաթոշակառուին ՀՀ-ում կենսաթոշակի նշանակման դիմում» պատուհանում (հղում՝https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-art)։
Հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետևյալ կենսաթոշակների նշանակման համար.
- աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի),
- զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):
Եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն՝ նրանց ՀՀ-ում նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։