«Լիդիան ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը հայտարարում է, որ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով, և նախագծի հիմնական բաղադրիչների ավարտը նախատեսվում է առաջիկա ամիսներին։
Ընկերության տեղեկացմամբ՝ հաջորդ շաբաթվանից հանքի աշխատանքները կիրականացվեն շուրջօրյա ռեժիմով։ Ներկայումս տարածքում աշխատում է 500-550 աշխատող և գործում է շուրջ 400 միավոր ծանր տեխնիկա։
Հանքի գործարկումից հետո Ամուլսարը կդառնա Հայաստանի երկրորդ խոշորագույն հանքարդյունաբերական կենտրոնը՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքից հետո։
Նախագիծը դիտարկվում է որպես նշանակալի ներդրում Հայաստանի հանքարդյունաբերության և տարածաշրջանային տնտեսական զարգացման համար։