USD389.76EUR406.4RUB3.79

L’Occitane-ը կդառնա մասնավոր ընկերություն

Ֆրանսիական կոսմետիկայի արտադրող L’Occitane-ը կդառնա մասնավոր ընկերություն: L’Occitane-ը սեփական բաժնետոմսերը հետ գնելու հայտ է ներկայացրել Հոնկոնգի ֆոնդային բորսա։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ ընկերության հաղորդագրության վրա հղումով, գործարքից հետո L’Occitane-ի բաժնետերերի արժեքը կկազմի 6 մլրդ եվրո: 30,8%-ով բարձր է բաժնետոմսերով փետրվարի 5-ի առուվաճառքի փակման գնից: Գնման առավելագույն արժեքը կկազմի 13,9 միլիարդ Հոնկոնգյան դոլար կամ 1,66 միլիարդ եվրո մինչև 2024 թվականի մարտը ավստրիացի միլիարդատեր Ռեյնոլդ Գայգերի L’Occitane Groupe-ը պատկանում էր ընկերության բաժնետոմսերի 72,39%-ին: L’Occitane-ի բաժնետոմսերը հետ գնելու Գայգերի պլանների մասին հաղորդվել էր երեք շաբաթ առաջ: Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ միլիարդատերը պատրաստվում էր միջոցներ հայթայթել Blackstone ներդրումային հիմնադրամից գնման համար։ L’Occitane-ը հրապարակային վաճառվում է 2010 թվականից:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ