USD382.65EUR442.76RUB4.7305

Լոնդոնի համալսարանական քոլեջը կմասնակցի Հայաստանի «Ակադեմիական քաղաքի» նախագծին

Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) դուստր ձեռնարկությունը՝ աշխարհի առաջատար և ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկի մասնաճյուղը, հնգամյա խորհրդատվական ծառայություններ կմատուցի Հայաստանում կառուցվելիք «Ակադեմիական քաղաքի» կրթական կլաստերի զարգացման համար։

Հայաստանի կառավարությունը նախատեսում է UCL-ի հետ կնքել 6.6 միլիոն բրիտանական ֆունտ ստեռլինգի (մոտ 8.7 միլիոն դոլարի) պայմանագիր, որով բրիտանական կողմը կմասնակցի նախագծի ռազմավարական պլանավորմանը, կառավարման մոդելի մշակմանը և միջազգային չափանիշներին համապատասխան կրթական միջավայրի ձևավորմանը։

«Ակադեմիական քաղաքը» կոչված է միավորել Հայաստանի առաջատար բուհերն ու գիտահետազոտական կառույցները՝ ձևավորելով նորարարական կրթության և գիտության կենտրոն՝ միջազգային համագործակցության հարթակում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ