USD389.45EUR409.74RUB3.86

Լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն է հաշվեգրվել պետական բյուջե. ՊԵԿ

2024 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից կատարված վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում  պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որից 11,8 մլրդ դրամը կամ 78%-ը ճշտումներով, իսկ 3,3 մլրդ դրամն առաջադրվել է թեմատիկ ուսումնասիրության արդյունքում կազմված ակտերով։ Նախորդ տարում   պետական բյուջե հաշվեգրվել է 12,6 մլրդ  դրամ, աճը կազմել է 21%։ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվել է 25 հազար 790 ծանուցում։ Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի տվյալներով`  2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում իրականացվել է 160.4 մլն գործարք` 2921.3 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը` քանակային 18.3 մլն գործարքով կամ 12.9%-ով, իսկ արժեքային` 473.9 մլրդ ՀՀ դրամով կամ 19.4%-ով: 2024թ. փետրվար ամսվա համար եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 725,051, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը` 32,785-ով կամ 4.7%-ով: ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունը  իրականացնում է հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված, ինչպես նաև նրանց գործունեության վերաբերյալ երրորդ անձանցից և այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների ուսումնասիրում` հարկային ռիսկերի բացահայտում, գործարքների ամբողջական փաստաթղթավորման նկատմամբ մշտադիտարկում և ռիսկերի գնահատում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ