USD376.32EUR439.84RUB4.7914

Լրատվամիջոցները կպիտակավորեն արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը

Հայաստանի խորհրդարանը ընդունել է օրինագիծ, որով լրատվամիջոցները պարտավորվում են նշում կատարել արհեստական բանականության (AI) կիրառմամբ ստեղծված բովանդակության վերաբերյալ։

Նոր կարգավորման համաձայն՝ հեռուստաընկերությունները պետք է ծրագրերի կամ առանձին հատվածների սկզբում և վերջում ներառեն համապատասխան տեքստային ծանուցում։ Ռադիոընկերությունները պարտավոր են հնչեցնել նախազգուշացում, իսկ ֆիլմերի և տեսահոլովակների դեպքում նման նշումը պարտադիր կլինի տեսանյութի սկզբում։

Կանոնակարգի պահպանումը վերահսկելու է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Պահանջների խախտման դեպքում նախատեսվում է 300,000 դրամի չափով վարչական տուգանք։

Իշխանությունները նաև հայտարարում են, որ առաջիկա ամիսներին կաշխատեն նմանատիպ կանոնների մշակման ուղղությամբ նաև առցանց հարթակների համար՝ ապահովելու տեղեկատվական դաշտում թափանցիկության բարձրացումը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ