Լուսակն գյուղի դպրոցը, որը շուրջ 35 տարի գործել է սովորական բնակելի տանը, այսօր արդեն տեղափոխվել է նորակառույց շենք։
Նոր դպրոցը կառուցվել է կառավարության ծրագրի շրջանակում և այն 300 նոր դպրոցներից մեկն է, որոնք նախատեսվում է կառուցել ամբողջ Հայաստանում։
Տարոն Չախոյանը շնորհավորել է գյուղի բնակիչներին և նշել. «Բարով վայելեք, երեխեք ջան»։