USD382.61EUR442.37RUB4.7154

Լուսավորվել է Երևանի պատմական Կարմիր կամրջին հարակից հին բերդի պարիսպը

Երևանի պատմական Կարմիր կամրջին հարակից հին բերդի պարիսպը ձեռք է բերել գիշերային նոր տեսք․ այն ամբողջությամբ լուսավորվել է համայնք-մասնավոր համագործակցության շրջանակում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ սա Երևանի ամենահին կամուրջն է, որը վերջերս ամբողջությամբ վերականգնվել է համայնք-մասնավոր գործակցությամբ։

Նախաձեռնության նպատակն է պահպանել քաղաքի պատմական հուշարձանների ճարտարապետական արժեքը և դրանք դարձնել ավելի մատչելի ու տեսանելի Երևանի բնակիչների և զբոսաշրջիկների համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ