USD382.67EUR444.93RUB4.8445

Մահացել է Կլաուդիա Կարդինալեն

87 տարեկանում վախճանվել է լեգենդար դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։ Նա հայտնի էր եվրոպական և համաշխարհային կինեմատոգրաֆում իր վառ կերպարներով և համարվել է կինոյի ամենահիշարժան դիվաներից մեկը։

Հայ հանդիսատեսի համար Կարդինալեն առանձնահատուկ սիրելի էր Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել էր Արաքսին։ Ֆիլմը խոր հետք է թողել հայկական մշակութային հիշողության մեջ՝ դառնալով սերունդների համար արժեքավոր ստեղծագործություն։

📽 Կլաուդիա Կարդինալեն նկարահանվել է նաև բազմաթիվ այլ դասական ֆիլմերում՝ աշխատելով Ֆեդերիկո Ֆելինիի, Լուչինո Վիսկոնտիի, Սերխիո Լեոնեի և եվրոպական կինոյի այլ մեծ վարպետների հետ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ