«Մենք գնում ենք 25% մաքսատուրք սահմանել բոլոր մեքենաների համար, որոնք արտադրված չեն Միացյալ Նահանգներում», – ասել է Թրամփը,– «Մենք սկսում ենք 2.5% բազային տուրքից, որը մենք այժմ ունենք, և հասնում 25%-ի»,- ասել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայտարարությունը անմիջապես դատապարտել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որն այն անվանել է «ուղղակի հարձակում» կանադական աշխատողների վրա:
«Մենք կպաշտպանենք մեր աշխատողներին, մենք կպաշտպանենք մեր ընկերություններին, մենք կպաշտպանենք մեր երկիրը, և կպաշտպանենք դա միասին», – ասել է Քարնին:
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան ասել է, թե իրենց կառավարությունը քննարկում է «համապատասխան միջոցներ» հայտարարությանը պատասխանելու համար:
Մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ին, իսկ ԱՄՆ-ն կսկսի դրանց հավաքագրումը հաջորդ օրը:
«Սա շատ ոգևորիչ է», – ասել է նա՝ նշելով, թե այս քայլը կխթանի տնտեսական աճը:
Փետրվարին Թրամփը քննարկել էր ներկրվող մեքենաների վրա 25% մաքսատուրք սահմանելու գաղափարը, բայց մանրամասներ չէր տրամադրել: Երկուշաբթի օրը նախագահը հուշեց, որ ավտոարդյունաբերության վրա տուրքերը կարող են լինել «շատ մոտ ապագայում»: