«Երեխաների համար առողջարար սնունդը պարտադիր պայման է, որևէ բացթողում անհետևանք չի մնալու: Բոլոր դեպքերում՝ փոքրիկները որակյալ սնունդ են ստանում, քանի որ մի քանի համապատասխան ստուգումներից հետո է միայն նրանց ամենօրյա ճաշը մատուցվում:
Կարևոր բարեփոխումներից մեկն էլ այն է, որ ավարտական փուլում է սննդի պատվերների գրանցման միասնական հարթակի ստեղծումը»,- ասված է հաղորդագրությունում: