ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Մարիլա» ՍՊԸ կաթնամթերքի արտադրամասում։ Ստուգումների շրջանակում նմուշառված արտադրանքը փոխանցվել է լաբորատոր փորձաքննության։
Արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի օգոստոսի 14-ին արտադրված «Թթվասեր» արտադրատեսակը չի համապատասխանում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով։
Տեսչական մարմինը որոշում է կայացրել դադարեցնել տվյալ արտադրատեսակի արտադրությունը՝ մինչև խախտումների վերացումը։ Ընկերությանը տրվել է խմբաքանակների իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։
«Մարիլա»-ին նաև հանձնարարվել է արտադրանքը բերել սահմանված նորմերին համապատասխան։