USD377.23EUR437.55RUB4.6646

Մարթա Կոսը Շիրակում ծանոթացել է ԵՄ աջակցությամբ ծրագրերին

Մարթա Կոսը այցելել է Շիրակի մարզ՝ ծանոթանալու Եվրոպական միությունի աջակցությամբ իրականացվող զարգացման նախագծերին։

Այցի ընթացքում ներկայացվել է Գյումրու պատմական շուկայի վերակառուցման ծրագիրը, որը նախատեսվում է վերածել տարածաշրջանային գաստրոնոմիկ կենտրոնի։ Նախագիծը իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ համագործակցելով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, միջազգային գործընկերների և բարերարների հետ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 9 միլիոն դոլար։ Նախաձեռնության շրջանակում ֆրանսիական Lyfe Instituteի հետ համագործակցությամբ նախատեսվում է ստեղծել միջազգային խոհարարական դպրոց, որտեղ լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ուսումը շարունակել Լիոնում։

Նախագծով նախատեսվում է նաև բացել ռեստորաններ, առևտրային տաղավարներ, արվեստի և մշակութային միջոցառումների տարածքներ։

2024 թվականին անցկացված ճարտարապետական մրցույթում 150 հայտերից հաղթող է ճանաչվել Mooradian Studio-ն, իսկ լանդշաֆտային նախագծումը հանձնվել է բելգիական ընկերության։ Ներկայում ընթանում են նախագծային աշխատանքներ, ներառյալ ենթակառուցվածքների և տեխնիկական հետազոտությունների փուլերը, իսկ ծրագրի ավարտը նախատեսվում է 2027 թվականին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ