USD381.5EUR447.27RUB4.7664

Մարտունի քաղաքում նախատեսվում է նոր բնակելի թաղամասի կառուցում

Մասնավոր կառուցապատողը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոր բնակելի թաղամասի նախագիծ։ Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարի։

Նախագիծը ներառում է բազմաբնակարան բնակելի շենքեր և հարակից ենթակառուցվածքներ՝ նպատակ ունենալով ընդլայնել բնակարանային ֆոնդը և բարելավել քաղաքի բնակելի միջավայրը։

Նշենք, որ Երևանում նորակառույց բնակելի շենքերի հիփոթեքային վարկերի համար եկամտային հարկի վերադարձի ծրագրի չեղարկումից հետո Հայաստանի մարզերում շինարարական ակտիվությունը զգալիորեն աճել է։ Կառուցապատողները սկսել են առավել մեծ ուշադրություն դարձնել մարզերին՝ դիտարկելով դրանք որպես զարգացման նոր ուղղություն։

Մարտունիում նախատեսվող նոր թաղամասը այս միտման հերթական օրինակն է և կարող է նպաստել ինչպես բնակարանաշինության զարգացմանը, այնպես էլ մարզում տնտեսական ակտիվության աճին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ